Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բրիտանական մամուլն անդրադարձել է ԴասA ծրագրին

Բրիտանական մամուլն անդրադարձել է ԴասA ծրագրին
27.05.2019 | 11:55

Բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականն անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագրին, հրապարակել տեսանյութ ԴասA-ի մասին։ Rhinegold-ը մասնագիտացված պարբերական է. հիմնադրվել է 1977 թվականին և համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Միացյալ Թագավորությունում և աշխարհում։


ԴասA-ին նվիրված հրապարակումը խմբագիր Լյուսի Թրավեսն է։ Հոդվածը վերնագրված է՝ «Դասական երաժշտությունը՝ Հայաստանի պատանիների համար»։
«ԴասA-ն ծավալուն ծրագիր է, որն ուղղված է մի ամբողջ սերնդի մշակութային կրթությանը, ինչը կարևոր դերակատարում ունի առաջադեմ և կրթված հասարակության ձևավորման գործում: Այն նպաստում է մշակութային և հոգևոր արժեքների տարածմանը և նպատակ ունի դառնալ նոր, որակյալ և կրթված հասարակության սկիզբ»,- ասված է հրապարակման մեջ, որտեղ մանրամասն ներկայացված են ծրագրի կառուցվածքը, ընթացքը, փուլերը:
Հրապարակման մեջ հատուկ նշված է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ